Նիկոլի իշխանության մնալը կապված է Զանգեզուրի միջանցքի հետ։
Հենց տա` կհեռացնեն։
Եթե տա Նոյեմբերի 9-ի թղթով, այսինքն՝ ռուսական հսկողությամբ, ապա ինքը պետք չի լինի Արևմուտքին, որին ռուսական հսկողության տակ գտնվող միջանցք պետք չի։ Արևմուտքին այդ միջանցքը շատ է պետք, բայց՝ անպայման առանց ռուսների կամ պարսիկների։
Եթե տա Արևմուտքի պայմաններով, ինչը կարող է լինել միայն Նոյեմբերի 9-ի թղթից հրաժարվելով, այսինքն, իր ասելով՝ առանց երրորդ ուժի մասնակցության, ապա դրան կխանգարեն ռուսները՝ ամեն միջոց գործադրելով։
Ի դեպ, Նիկոլը մի անգամ է ասել երրորդ ուժի պահով։ Ու չեն հարցնում` բա երկրորդ ուժը ո՞րն է։ Պարզ է, չէ՞, որ երկրորդ ուժը Ադրբեջանն է։ Այսինքն, Ադրբեջանին տալու պահով համաձայն է։
Միհրան Միրզոյան